Wednesday, November 15, 2017

ԱՇԽԱՏԱՆՔԻ   ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ  "ԱՍՏՂԱՑՈԼՔ" ՀԿ-ՈՒՄ



Tuesday, November 14, 2017

 Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման գնահարցման


ՀՐԱՎԵՐ

Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք»  ՀԿ-ի  կարիքների համար հայտարարվում է հետևյալ ծառայությունների/ ապրանքների գնանշման հարցում. 

  1. Տաքսի ծառայություն 
  2. Գրենական պարագաների ձեռքբերում 
  3. Բանների   և ցուցանակների տպագրություն
  4. Գրասենյակային աշխատանքային կենտրոնի ձեռքբերում
 Գնանշման հարցմանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են գրել astghatsolq@gmail.com հացեով, գնահարցման ձևանմուշը ստանալու համար, այնուհետ՝ լրացնել  այն  և  էլեկտրոնային տարբերակներն ուղարկել astghatsolq@gmail.com  էլեկտրոնային հասցեով, բնօրինակներն  անհրաժեշտ է ուղարկել  հետևյալ հասցեով` ք. Ճամբարակ , Գետափնյա 37, «Աստղացոլք» ՀԿ, մինչև 25-ը նոյեմբերի,  2017թ.:

Մրցույթին մասնակցելու և/կամ ձևաթղթերի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել Աստղացոլք ՀԿ` +374-26523636 հեռախոսահամարով:


Վերը նշված ապրանքների/ծառայությունների գնումն իրականացվում է «Մոբիլ մանկապարտեզները՝ որպես նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարական ձև հայաստանյան գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում:

Friday, September 23, 2016

Ընտանիքի հնարավորությունը՝ համայնքի հնարավորությունն է

Ճամբարակի տարածաշրջանի Ձորավանք և Կալավան համայնքներում, Հայկական Կարիտասի ,,Արամազդ-3, Համայնքի հետ ,համայնքի համար,, ծրագրի աջակցությամբ ս․թ․ մայիսից իրականացնում ենք գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զարգացնել գյուղական տնտեսությունների կարողություննեը, աջակցել համայնքների ենթակառուցվացքների զարգացմանը և ստեղծել միգրացիայի կանխարգելման հնարավորություն համայնքի բնակիչների համար։

Ծրագրի շրջանակներում կազմակերվում են ինտենսիվ ինտերակտիվ դասընթացներ հետևյալ թեմաներով՝
-էկո-այեգործություն-  գյուղացիները սովորում են, թե ինչպես բարձրացնել մշակվող հողի բերրիությունը
- սննդի բազմազանություն-  շահառուները ստանում են գիտելիքներ գյուղմթերքի բազմազանության  կարևորության թե առողջության, և թե՝ տնտեսապես օգտակարության մասին
-գյուղական տուրիզմ- ի՞նչ ասել է ,,գյուղական տուրիզմ,, , որն են գյուղական տուրիզմի բազմաթիվ տեսակների հնարավորությունները
- հյուրատնային բիզնեսի գաղափարախոսություն - ի՞նչ է պետք իմանալ B&B մասին, ովքե՞ր են ընտրում հյուրատունը, ո՞րոնք են տան տիրոջ առջև կանգնած հիմնական մարտահրավերները

Դասընթացին մասնակցած և ակտիվություն ցուցաբերած շահառուները կստանան ստացված գիտելիքների կիրառման աջակցություն ՝ մի մասը՝ սերմերի,ձագերի և ճուտերի տեսքով, իսկ մյուսը՝ B&B-ի  զարգացման ։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից  է շահառու համայնքներում երկուական սոցիալական ձեռնարկությունների ստեղծումը, որոնք կլուծեն ավելի քան 30 կանանց զբաղվածության խնդիրը։ Համայնքային ռեսուրսների կառավարման դասընթացներին մասնակցած կանայք  զբոսաշրջիկներին առաջարկելու են ինքնատիպ զարդեր կաղնուց և այլ անտառային ,,նյութերից,,, ինչպես նաև՝ գեղեցիկ փաթեթավորումով վայրի խոտաբույսեր։

Ծրագրի մեկ այլ բաղադրիչ ուղղված է համայնքի բարեկարգմանը։ Ծրագրային այս հատվածը իրականացվում է Ձորավանք և Կալավան համայնքների ՏԻՄ-երի  և երիտասարդների ակտիվ ներգրավմամբ։ Նախատեսվում է համայնքները հագեցնել ցուցանակներով, նստարաններով և այլ հետաքրքիր էլեմենտներով։

Եվ, վերջապես, ՏԻՄ-երը և համայնքի ակտիվ երիտասարդները կստանան համայնքի համար քռաուդֆանդինգի միջոցով միջոցների ներգրավմանն ուղղված կիրառական գիտելիքներ։

Ծրագրի գործընկերներն են  Ճամբարակի ,,Պրիմ,, համայնքային զարգացման հիմնադրամը և Կալավանի ,,Թայմ լենդ,, հիմնադրամը։
Ծրագրի իրականացմանն աջակցում են Ձորավանք և Կալավան համայնքների ղեկավարները։

Sunday, June 19, 2016

Մեր մասին պատմում են

Մեր մասին պատմում են․․․

Միշտ շատ հաճելի է, երբ քո հանդեպ ուշադիր են զանգվածային լրատվամիջոցները։ Իսկ առավել հաճելի է, երբ քո մասին գրում են հեղինակավոր ԶԼՄ-ները։

Օրերս  «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ մեզ այցելել է լրագրողների մի մեծ խումբ․․․ իդեպ, խումբը շրջել է Հայաստանի բոլոր մարզերով, լուսաբանելով համայնքային խնդիրները և այդ խնդիրների լուծման ուղղությամբ գործունեություն ծավալող ՀԿ-ների գործունեությունը․․․երկար-բարակ մեր ծրագրերի մասին պատմելու հնարավորություն ունեցանք նաև մենք․․․

"Աստղացոլք" ՀԿ-ի գործունեությանը անդրադարձել է "Առավոտ"-ը և  ATV-ն։

Սպասում ենք նոր, դեռևս չհրապարակված ռեպորտաժների․․․

PS.վերջում մեզ մոտ մոռացել էին մեկ ականջակալ և մեկ գործընկեր․․․2-սն էլ վերադարձրել ենք :)))

Sunday, April 17, 2016

Առաջին խեցեգործական արտադրամասը Ճամբարակի ողջ տարածաշրջանում

"Քլեյ Հաուս" խեցեգործական արտադրամասի ստեղծումը մեզ համար երկար սպասված և Ճամբարակի համար շատ կարևոր ծրագրերից մեկն է։ "Քլեյ Հաուս"  սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է աշխատաշուկայում անմրցունակ, սոցիալապես խոցելի երիտասարդների զբաղվածությունը խթանելու նպատակով։ Հատուկ ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները։
Տարածաշրջանի համար այն նորարական է, քանի որ, չնայած համայնքում առկա բնական որակյալ կավի հարուստ պաշարներին, տեղաբնակները խեցեգործությամբ երբևէ չեն զբաղվել։ 

Խեցեգործության ոլորտում մեր հաջողությունները ակնառու են արդեն իսկ առաջին քայլերից։ Երիտասարդները մոտիվացված են բարձր արդյունքի, ոգևորված են  և չափազանց աշխատասեր։ 30 երիտասարդների համար կազմակերպվում է տեսական և գործնական դասընթաց, որի ավարտին,  քննական աշխատանքը  հաջողությամբ կարատարած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ և գործավարձային սկզբունքով կաշխատեն  ՛՛Քլեյ Հաուս՛՛ արտադրամասում։ 

Մենք արտադրելու ենք հուշանվերներ ինքնատիպ փորագրությամբ, որոնք  փորձելու ենք առաջարկել Սևան, Ջերմուկ կամ Կալավան այցելող զբոսաշրջիկներին։ 

Ունենալու ենք զարդերի մեծ հավաքածու աշխարահրչակ նկարիչների կտավների սյուժեներով․․․Այպես որ, շուտով  Պակասսոն, Մատիսսը,Կանդինսկին Ձեզ ավելի մոտ կլինեն, քան Դուք կարող եք պատկերացնել։ 

Արտադրամասը պատրաստ է փորձել կյանքի կոչել նաև Ձե՛ր ամենահավակնոտ երազանքները, ուսի հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, ծանոթացե՛ք արտադրանքին և կատարեք անհատական պատվերներ։

Ծրագիրն իրականասվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։





Saturday, April 16, 2016

Դրական ծնողավարության դպրոցը Ճամբարակում

Ճամբարակ քաղաքում գործող Ծնողական ակումբի մշտական անգամ են 20 մայրիկներ։ Ակումբի անդամները յուրաքանչյուր շաբաթ մասնակցում են ծնողավարման դասընթացներին և հավաքվում են ակումբային ֆորմատով։ Դասընթացների ժամանակ մենք ստանում ենք նոր գիտելիքներ և ամփոփում  մեր ունեցածը, իսկ ակումբներում՝ կիսվում ենք փորձով  սուրճի սեղանի շուրջ։


Դուք է՞լ եք ուզում իմանալ, թե ինչպե՞ս պայքարել մանկական ագրեսիայի դեմ, ինչպե՞ս երեխայի հետ խոսել սեռական կյանքի կամ մահվան մասին, ի՞նչ անել հաջողակ երեխա դաստիարակելու համար, որոնք են երեխայի ճգնաժամային տարիքները։ Կեցցե՛ք։ Ուրեմն Դուք ցանկանում եք, որ Ձեր երեխան դառնա բազմակողմանի զարգացած լիարժեք մարդ։


Համեցե՛ք "Աստղացոլք" ՀԿ-ի Երեխայի զարգացման համայնքային կենտրոն (ք․Ճամբարակ, Գետափնյա 37) և հետևեք մեր ֆեյսբուքյան էջին։

Ծրագիրն իրականացվում է Ph international-ի հայաստանյան ներկայացուցչության միջոցով և տեխնիկական աջակցությամբ։
ՀԱՃԱԽԱԿԻ   ՄԱՐԴԱՄԵՋ   ԴՈՒՐՍ   ԳԱԼԸ   ՇԱՏ   ԼԱՎ   ԲԱՆ   Է՝  

Երեկ գնացել էինք ՄԱՐԴԱՄԵՋ․․․ Դա նորարական գաղափարների հավաք է, որին ամեն անգամ մասնակցում առնվազն 70 մարդ։ Գեղարքունիքի մարզում այն կազմակերպվում է  Մարտունի քաղաքում, "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ գրասենյակում։

Նոր մարդիկ․․․նոր գաղափարներ․․նոր տպավորություններ․․
Մասնակցեցինք գաղափարների մրցույթին, և՝ տա-դա-դա-դաաա, հաղթել ենք։  ՈՒռա !!!! Շուտով  մեր երիտասարդական  ակումբը կունենա նոութբուք, որի միջոցով կստեղծի ՏԻՄ- Ճամբարակի բնակչություն կապը․․․թե ինչպես ենք դա անելու՝ կպատմենք ընթացքում․․․դուք է՞լ եք ուզում միանալ՝ համեցեք։

Հետևե՛ք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք կարևոր իրադարձությունները․․․

#Աստղացոլք #Մարդամեջ #Նորարարություն