Friday, September 23, 2016

Ընտանիքի հնարավորությունը՝ համայնքի հնարավորությունն է

Ճամբարակի տարածաշրջանի Ձորավանք և Կալավան համայնքներում, Հայկական Կարիտասի ,,Արամազդ-3, Համայնքի հետ ,համայնքի համար,, ծրագրի աջակցությամբ ս․թ․ մայիսից իրականացնում ենք գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զարգացնել գյուղական տնտեսությունների կարողություննեը, աջակցել համայնքների ենթակառուցվացքների զարգացմանը և ստեղծել միգրացիայի կանխարգելման հնարավորություն համայնքի բնակիչների համար։

Ծրագրի շրջանակներում կազմակերվում են ինտենսիվ ինտերակտիվ դասընթացներ հետևյալ թեմաներով՝
-էկո-այեգործություն-  գյուղացիները սովորում են, թե ինչպես բարձրացնել մշակվող հողի բերրիությունը
- սննդի բազմազանություն-  շահառուները ստանում են գիտելիքներ գյուղմթերքի բազմազանության  կարևորության թե առողջության, և թե՝ տնտեսապես օգտակարության մասին
-գյուղական տուրիզմ- ի՞նչ ասել է ,,գյուղական տուրիզմ,, , որն են գյուղական տուրիզմի բազմաթիվ տեսակների հնարավորությունները
- հյուրատնային բիզնեսի գաղափարախոսություն - ի՞նչ է պետք իմանալ B&B մասին, ովքե՞ր են ընտրում հյուրատունը, ո՞րոնք են տան տիրոջ առջև կանգնած հիմնական մարտահրավերները

Դասընթացին մասնակցած և ակտիվություն ցուցաբերած շահառուները կստանան ստացված գիտելիքների կիրառման աջակցություն ՝ մի մասը՝ սերմերի,ձագերի և ճուտերի տեսքով, իսկ մյուսը՝ B&B-ի  զարգացման ։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից  է շահառու համայնքներում երկուական սոցիալական ձեռնարկությունների ստեղծումը, որոնք կլուծեն ավելի քան 30 կանանց զբաղվածության խնդիրը։ Համայնքային ռեսուրսների կառավարման դասընթացներին մասնակցած կանայք  զբոսաշրջիկներին առաջարկելու են ինքնատիպ զարդեր կաղնուց և այլ անտառային ,,նյութերից,,, ինչպես նաև՝ գեղեցիկ փաթեթավորումով վայրի խոտաբույսեր։

Ծրագրի մեկ այլ բաղադրիչ ուղղված է համայնքի բարեկարգմանը։ Ծրագրային այս հատվածը իրականացվում է Ձորավանք և Կալավան համայնքների ՏԻՄ-երի  և երիտասարդների ակտիվ ներգրավմամբ։ Նախատեսվում է համայնքները հագեցնել ցուցանակներով, նստարաններով և այլ հետաքրքիր էլեմենտներով։

Եվ, վերջապես, ՏԻՄ-երը և համայնքի ակտիվ երիտասարդները կստանան համայնքի համար քռաուդֆանդինգի միջոցով միջոցների ներգրավմանն ուղղված կիրառական գիտելիքներ։

Ծրագրի գործընկերներն են  Ճամբարակի ,,Պրիմ,, համայնքային զարգացման հիմնադրամը և Կալավանի ,,Թայմ լենդ,, հիմնադրամը։
Ծրագրի իրականացմանն աջակցում են Ձորավանք և Կալավան համայնքների ղեկավարները։

No comments:

Post a Comment