Sunday, May 10, 2015

Էքսպրոմթ-թատրոնի 3 ներկայացումներ տեղի ունեցան Ճամբարակ քաղաքում


Ճամբարակի Ծնողավարության դպրոցում  դասընթացների շարք էր կազմակերպվել ոչ միայն մայրիկների, այլ նաև 75 երեխաների համար։ Դասընթացների նպատակն էր ծնողների և երեխաների միջը փոխընբռնման զարգացումը և  ՛՛կամուրջների կառուցումը՛՛, ինչպես նաև սեփական վարքագծի նկատմամբ ավելի ուշադիր և հետւողական լինելը։

Դասընթացներին մասնակցած Ճամբարակի թիվ 1,2,4 և Ավագ դպրոցի երեխաները դասղեկների աջակցությամբ մասնակցեցին  էքսպրոմթ-թատրոնի  ,,Կիկոսը ընտրում է ճիշտ ճանապարհը ,, խորագրով 3 ներկայացումներին։ Երեխաներին տրվել էր առաջադրանք, 10 րոպեի ընթացքում  4-5 պերսոնաժներով բեմադրել մի իրավիճակ, երբ ընտանիքը իմանում է, որ Կիկոսը պատրաստվում է ընկերոջը ծեծել և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Կիկոսը ընկերոջ հետ առաջացած խնդիրը լուծի խաղաղ ճանապարհով; Դրանից հետո երեխաները, օգտագործելով սեղանի թատրոնի տիկնիկներ, 10 րոպեի ընթացքում կազմակերպել էին ներկայացումը,իսկ ներկայացումից հետո հանդիսատեսին ներգրավելով, կազմակերպել են քննարկում։ Ներկայացումները դիտելու էին եկել  երեխաների ընկերները և համադասարանցիները։ 

Շաաատ ուրախ անցավ․․․հարկավոր է կրկնել։

Ներկայացումից հետո երեխաները ստացան նվերներ։


Ծնողավարության դասընթացներ  մայրիկների համար


Ծնողավարությունը այն ոլորտներից է, որը ,կարծես թե հատուկ կրթություն չի պահանջում, սակայն մշտապես  կատարելագործման կարիք ունի։ Ծնողները մշտապես գտնվում են երեխաների հետ հարաբերությունները բարելավելու գործընթացում և որոշները, անշուշտ, գտնում են դրա  ճիշտ ճանապարհը։ Սակայն  մեծամասնությունը, թեկուզ և դա հստակ չի արտահայտում, սակայն ունի ծնողավարման գիտելիքների ու հմտությունների պակաս և


օգտագում է ցանկացացծ հնարավորություն այդ բացը լրացնելու համար։ Օրեցօր զարգանում են տեխնոլոգիաները, ավելանում են երեխաների ու նրանց ծնողների առջև կանգնած մարտահրավերները,և դրա հետ մեկտեղ  ավելի արդիական է դառնում դրանց դիմակայելու համար գիտելիքների զարգացումը։

2014 թ․Դեկտեմբեր- 2015 թ․ ապրիլ  ամսիների ընթացքում 75 ծնողների համար կազմակերպվել են  դասընթացներ "Ինչպե՞ս ավելի լավ հասկանալ միմյանց" , "Ինչպե՞ս կանխարգելել կոնֆլիկտները ընտանիքում", "Երեխային երջանիկ դարձնելու ճանապարհները", "Անվտանգ ինտերներ,,  և այլ թեմաներով։


Ճամբարակ քաղաքում ստեղծվել է առաջին Ծնողական  սոցիալական ակումբը

,,Ծնողավարության դպրոց,, ծրագրի շրջանականերում ( իրականացվում է Ph international հայաստանյան գրասենյակի աջակցությամբ) ստեղծվել է  Ծնողական  սոցիալական ակումբ, որի անդամ են դարձել առավել ակտիվ 10 մայրիկներ։ Նրանք պարբերաբար մասնակցել են դպրոցում կազմակերպված  ծնողավարման դասընթացներին և ստացված գիտելիքներով  կիսվում են այլ մայրիկների հետ։

Ակումբում մայրիկները հավաքվում են  շաբաթական 1 կամ 2 անգամ և մեկ գավաթ սուրճի շուրջ կիսվում են երեխաների դաստիարակության հարցում իրենց հաջողություններով կամ մտահոգություններով և փոխանակվում  են փորձով։

Վերջին հանդիպումներից մեկի ընթացքում որոշեցին, որ մյուս անգամ Ակումբ  գալուց երեխաներին են բերելու, որոնք նկարչություն կանեն  կամ խաղալիքներով կխաղան կողքի սենյակում;