Sunday, April 17, 2016

Առաջին խեցեգործական արտադրամասը Ճամբարակի ողջ տարածաշրջանում

"Քլեյ Հաուս" խեցեգործական արտադրամասի ստեղծումը մեզ համար երկար սպասված և Ճամբարակի համար շատ կարևոր ծրագրերից մեկն է։ "Քլեյ Հաուս"  սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է աշխատաշուկայում անմրցունակ, սոցիալապես խոցելի երիտասարդների զբաղվածությունը խթանելու նպատակով։ Հատուկ ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները։
Տարածաշրջանի համար այն նորարական է, քանի որ, չնայած համայնքում առկա բնական որակյալ կավի հարուստ պաշարներին, տեղաբնակները խեցեգործությամբ երբևէ չեն զբաղվել։ 

Խեցեգործության ոլորտում մեր հաջողությունները ակնառու են արդեն իսկ առաջին քայլերից։ Երիտասարդները մոտիվացված են բարձր արդյունքի, ոգևորված են  և չափազանց աշխատասեր։ 30 երիտասարդների համար կազմակերպվում է տեսական և գործնական դասընթաց, որի ավարտին,  քննական աշխատանքը  հաջողությամբ կարատարած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ և գործավարձային սկզբունքով կաշխատեն  ՛՛Քլեյ Հաուս՛՛ արտադրամասում։ 

Մենք արտադրելու ենք հուշանվերներ ինքնատիպ փորագրությամբ, որոնք  փորձելու ենք առաջարկել Սևան, Ջերմուկ կամ Կալավան այցելող զբոսաշրջիկներին։ 

Ունենալու ենք զարդերի մեծ հավաքածու աշխարահրչակ նկարիչների կտավների սյուժեներով․․․Այպես որ, շուտով  Պակասսոն, Մատիսսը,Կանդինսկին Ձեզ ավելի մոտ կլինեն, քան Դուք կարող եք պատկերացնել։ 

Արտադրամասը պատրաստ է փորձել կյանքի կոչել նաև Ձե՛ր ամենահավակնոտ երազանքները, ուսի հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, ծանոթացե՛ք արտադրանքին և կատարեք անհատական պատվերներ։

Ծրագիրն իրականասվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։





Saturday, April 16, 2016

Դրական ծնողավարության դպրոցը Ճամբարակում

Ճամբարակ քաղաքում գործող Ծնողական ակումբի մշտական անգամ են 20 մայրիկներ։ Ակումբի անդամները յուրաքանչյուր շաբաթ մասնակցում են ծնողավարման դասընթացներին և հավաքվում են ակումբային ֆորմատով։ Դասընթացների ժամանակ մենք ստանում ենք նոր գիտելիքներ և ամփոփում  մեր ունեցածը, իսկ ակումբներում՝ կիսվում ենք փորձով  սուրճի սեղանի շուրջ։


Դուք է՞լ եք ուզում իմանալ, թե ինչպե՞ս պայքարել մանկական ագրեսիայի դեմ, ինչպե՞ս երեխայի հետ խոսել սեռական կյանքի կամ մահվան մասին, ի՞նչ անել հաջողակ երեխա դաստիարակելու համար, որոնք են երեխայի ճգնաժամային տարիքները։ Կեցցե՛ք։ Ուրեմն Դուք ցանկանում եք, որ Ձեր երեխան դառնա բազմակողմանի զարգացած լիարժեք մարդ։


Համեցե՛ք "Աստղացոլք" ՀԿ-ի Երեխայի զարգացման համայնքային կենտրոն (ք․Ճամբարակ, Գետափնյա 37) և հետևեք մեր ֆեյսբուքյան էջին։

Ծրագիրն իրականացվում է Ph international-ի հայաստանյան ներկայացուցչության միջոցով և տեխնիկական աջակցությամբ։
ՀԱՃԱԽԱԿԻ   ՄԱՐԴԱՄԵՋ   ԴՈՒՐՍ   ԳԱԼԸ   ՇԱՏ   ԼԱՎ   ԲԱՆ   Է՝  

Երեկ գնացել էինք ՄԱՐԴԱՄԵՋ․․․ Դա նորարական գաղափարների հավաք է, որին ամեն անգամ մասնակցում առնվազն 70 մարդ։ Գեղարքունիքի մարզում այն կազմակերպվում է  Մարտունի քաղաքում, "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ գրասենյակում։

Նոր մարդիկ․․․նոր գաղափարներ․․նոր տպավորություններ․․
Մասնակցեցինք գաղափարների մրցույթին, և՝ տա-դա-դա-դաաա, հաղթել ենք։  ՈՒռա !!!! Շուտով  մեր երիտասարդական  ակումբը կունենա նոութբուք, որի միջոցով կստեղծի ՏԻՄ- Ճամբարակի բնակչություն կապը․․․թե ինչպես ենք դա անելու՝ կպատմենք ընթացքում․․․դուք է՞լ եք ուզում միանալ՝ համեցեք։

Հետևե՛ք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք կարևոր իրադարձությունները․․․

#Աստղացոլք #Մարդամեջ #Նորարարություն