Sunday, April 17, 2016

Առաջին խեցեգործական արտադրամասը Ճամբարակի ողջ տարածաշրջանում

"Քլեյ Հաուս" խեցեգործական արտադրամասի ստեղծումը մեզ համար երկար սպասված և Ճամբարակի համար շատ կարևոր ծրագրերից մեկն է։ "Քլեյ Հաուս"  սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է աշխատաշուկայում անմրցունակ, սոցիալապես խոցելի երիտասարդների զբաղվածությունը խթանելու նպատակով։ Հատուկ ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները։
Տարածաշրջանի համար այն նորարական է, քանի որ, չնայած համայնքում առկա բնական որակյալ կավի հարուստ պաշարներին, տեղաբնակները խեցեգործությամբ երբևէ չեն զբաղվել։ 

Խեցեգործության ոլորտում մեր հաջողությունները ակնառու են արդեն իսկ առաջին քայլերից։ Երիտասարդները մոտիվացված են բարձր արդյունքի, ոգևորված են  և չափազանց աշխատասեր։ 30 երիտասարդների համար կազմակերպվում է տեսական և գործնական դասընթաց, որի ավարտին,  քննական աշխատանքը  հաջողությամբ կարատարած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ և գործավարձային սկզբունքով կաշխատեն  ՛՛Քլեյ Հաուս՛՛ արտադրամասում։ 

Մենք արտադրելու ենք հուշանվերներ ինքնատիպ փորագրությամբ, որոնք  փորձելու ենք առաջարկել Սևան, Ջերմուկ կամ Կալավան այցելող զբոսաշրջիկներին։ 

Ունենալու ենք զարդերի մեծ հավաքածու աշխարահրչակ նկարիչների կտավների սյուժեներով․․․Այպես որ, շուտով  Պակասսոն, Մատիսսը,Կանդինսկին Ձեզ ավելի մոտ կլինեն, քան Դուք կարող եք պատկերացնել։ 

Արտադրամասը պատրաստ է փորձել կյանքի կոչել նաև Ձե՛ր ամենահավակնոտ երազանքները, ուսի հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, ծանոթացե՛ք արտադրանքին և կատարեք անհատական պատվերներ։

Ծրագիրն իրականասվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։





No comments:

Post a Comment