Thursday, August 16, 2012

Վորլդ Վիժն Հայաստանը Ճամբարակում


Հոկտեմբերից նոր շունչ, նոր գունային գամմա կմտնի Ճամբարակ....նարնջագույնը....ասում են՝ այն խորհրդանշում է արևի ակտիվ էներգիան: Նայելով Վորլդ Վիժնի տարբերանշանին՝ ես հասկանում եմ ակտիվություն համայնքում, ակտիվություն երիտասարդների մեջ, լիարժեք ժպիտ ու խինդ մանուկների դեմքին:
Ճամբարակի Տարածքային զարգացման ծրագիրը (ՏԶԾ) սկսել է գործել 2011թ. հոկտեմերից, սակայն ամբողջ ծավալով աշխատանքը կսկսի 2012թ. հոկտեմբերին: Այն իր գործունեությունն է ծավալելու ոչ միայն Ճամբարակ քաղաքում, այլ նաև Մարտունի, Դրախտիկ, Շորժա, Աղբերք և Ծովագյուղ գյուղական համայնքներում
Քանի որ Վորլդ Վիժն Հայաստանի և Աստղացոլք ՀԵԾ ՀԿ շահառուները երեխաներ են,և երկուսիս նպատակն է երեխաների բարեկեցության ապահովումը, մենք ուրախ ենք, որ ունենք Վորլդ Վիժն Հայաստանի նման հուսալի գործընկեր: