Tuesday, February 15, 2011

Ջուր չխմե'լ...չլողանա'լ...ափսեները կեղտոտ թողնե'լ



Ճամբարակի քաղաքապետարանը 10 միլիոն դրամ է հատկացրել Գարեգին Նժդեհի փողոցը կապտալ վերանորոգելու համար:

Թվում է' շատ հաճելի լուր է: Բայց արդյոք այդպես են մտածում այդ փողոցի բնակիչները...

Ինչ փողոցը սկսել է վերանորոգվել է ո'չ Գ.Նժդեհի փողոցի բնակիչներիը,ո'չ  էլ դեռ ԽՍՀՄ ժամանակներում ապրած խողովակները ջուր չեն տեսնում: Տեսնես այդ ով է . Ջրմուղը, թե քաղաքապետարանը, որ չեն ուզում ջուր տալ բնակիչնեչին:  Քաղաքապետն էլ չգիտես ինչու հաշվի չի առել , որ կարելի է այդ 10 միլիոնը արդյունավետ ծախսել: 

Tuesday, February 8, 2011

Մայրի'կ,թույլ տուր ինքս ընտրեմ,թե ինչ եմ ուզում...



Արթուրը մոտ հաշմանդամությունը արտահայտվել է 7 տարեկան հասակում: Արդեն 11 տարի է` ինչ նա դուրս չի եկել մոր <<գերիշխանությունից>>: Վերջինիս վառ ապացույցներից է այս դեպքը.

վերջերս <<Աստղացոլքը>> համակարգչային դասընթացներ էր կազմակերպել մինչև 16 տարեկան երեխաների համար: Որպես կազմակերպության շահառուի` տեղեկացրեցինք նաև Արթուրին: Երեխան շատ ուրախ ձայնով համաձայնեց գալ: Նա արդեն ընդգրկված էր դասընրացի մասնակիցների ցուցակում: Չանցած 2 ժամ` զանգահարում է նրա մայրիկը և շատ հստակ պատասխանում.<<Արթուրիկը չի ուզում գալ դասընթացին>>:

Նույնիսկ, երբ Արթուրին դիմում ես ուղիղ խոսքով, հարցին անմիջապես պատասխանում է մայր: Այստեղից հարց է առաջանում.ինչու չի կարող է արդեն չափահաս տղան իր ուրույն, ինքնուրույն կյանքը կառուցել,առանց մոր ուղիղ թելադրանքի: