Saturday, January 24, 2015

Ճամբարակ քաղաքում ստեղծվել է ծնողավարության դպրոց

Ճամբարակ քաղաքում ստեղծվել է ծնողավարության դպրոց

Ճամբարակ քաղաքում ,, Աստղացոլք,, ՀԿ-ն, Ph international  հայաստանյան գրասենյակի աջակցությամբ,  սկսել է իրականացնել մի նոր ծրագիր։ Այս անգամ այն ուղղված է  երեխաների դաստիարակման հարցում  75 ծնողների   կարողոթյունների հզորացմանը։
Նախատեսված են հետաքրքիր դասընթացներ ինչպես  ծնողների, այնպես էլ  75 երեխաների/պատանիների համար։ Նրանք նման չեն լինելու   մեր շահառուների ասած ,,տխուր,հոգնած,, դասընթացների, այլ լինելու են  շատ ինտերակտիվ, ներառելու են  բուռն  քննարկումներ և  խաղեր։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու ,,Կիկոսը ընտրում է ճիշտ ճանապարհը,, խորագրով  ֆորում-թատրոնների բեմականացումներին։ Նրանք, ովքեր կուզենան մասնակցել՝ կարող են  սկսել  հետաքրքրվել  այն մասին, թե ինչ ֆորմատով է ընթանում թատրոնի այդ տեսակը և լինել մեզ հետ ակտիվ կապի մեջ։

Եվս մեկ լավ լուր է այն, որ ստեղծվելու է ,,Ծնողների ակումբ,,, որի մասնակից ակտիվ ծնողները կփորձեն համախմբվել և միահամուռ ուժերով  ուղղել իրենց ջանքերը երեխաների կյանքը ավելի երջանիկ դարձնելու ուղղությամբ։

Ծրագիրը կամփոփենք երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ֆորումով, որտեղ կքննարկենք համայնքում առկա խնդիրները և կմշակենք միջամտության պլան․
Ծրագիրը ֆինանսավորվում է  Ամերիկայի Միացյալ Նահանգների  Պետդեպարտամենտի  կողմից։

Հետևե՛ք մեր  գրառումներին և իմացեք ավելին ծրագրի մասին։