Sunday, July 17, 2011

Երիտասարդական բանկը Ճամբարակում


 Օրերս Ճամբարակի երեխայի զարգացման կենտրոնի ֆիզիոթերապիայի սենյակը համալրվեց նոր մարզական գույքով: Գույքը կենտրոնին տրամադրվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում <<Եվրասիա համագործակցություն>> հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Երիտասարդական բանկի կողմից: Ֆիզիոթերապիայի սենայկի գույքի համալրման շնորհիվ շուտով կմեկնարկի առողջական վերականգնման ծրագիրը:                                                   Ֆիզիոթերապիայի սենյակի ծառայություններից հնարավորություն
   կունենան օգտվել ոչ միայն երեխաները, այլ նաև չափահաս անձինք: Տարեկան Հայաստանում տարբեր ոլորտներում ծախսվում են ահռելի գումարներ: Համոզված եմ, որ այդ գումարները ռացիոնալ ծախսելու դեմքում մենք կհասնենք շոշափելի արդյունքների ոչ այդքան հեռու ապագայում: