Saturday, April 30, 2011

մի հատ <կլիկ>...մեկ ձկան կյանք...:)

Բլոգի ներքևի մասում ձեզ անակնկալ է սպասվում.....բայց նախապես կարդացեք մեր նյութերը...:)

Thursday, April 28, 2011

Հայ ենք մենք...մենք հայ ենք... :)


Եթե մենք ուզում ենք մի օր դառնալ եվրոընտանիքի անդամ...մենք պետք է մինչև այդ սովորենք քննադատաբար մոտենալ մեր պահելաձևին,,բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հիմա մեր երկրում այս վիճակն է...Ուրեմն` եկեք սկսենք հենց վաղվանից` ինքներս մեզնից!!

Monday, April 25, 2011

Ուզում էինք ավելի լավ, ստացվեց` ինչպես միշտ....

2010 թ. աշնանը Հայաստանը վերջապես վավերացրել է ,,Հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ կոնվենցիան,,: Ուռաաաա!!!

Վերջապես պետության քաղաքականության հիմքում կլինի հաշմանդամության հանդեպ սոցիալական և ոչ բժշկական մոտեցումը: Դրան հետևեց ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակների չափերն ըստ աշխատանքային գործունեության կարողության սահմանափակման աստիճանի հաշվարկելու հայեցակարգը և հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը: Հավելյալ տեղեկություններն այստեղ` http://www.mss.am/forum/forum.php?sec=conference&forum_id=-2&topic_id=178 :

                                                       Ակամա մի քանի հարց է ծագում.
 1.Եթե առաջնորդվելու ենք սոցիալական մոդելով, ապա ինչու է աշխատունակությունը կրկին որոշելու ԲՍՓՀ-ն?
2.Միթե սկզբից պետք չեր գոնե ներդնել քվոտաների համակարգը կամ հաշմանդամների զբաղվածության իրավունքը երաշխավորող մեկ այլ համակարգ, 3.Ինչու է այդ հայեցակարգով այդքան ոգևորված ԲՍՓՀ և ոչ թե հաշմանդամները և այդ ոլորտում աշխատող ՀԿ-ները,,,,(գուցե արժեր նախ` պայքարել ԲՍՓՀ-ում ամուր հիմք դրած կոռուպցիայի դեմ)



Monday, April 18, 2011

Վերջապես վերանորոգվում է Հայաստանի վերջին քանդված, վաղուց փուլ եկաց ճանապարհը!!

Սկզբից եկավ ձմեռը և արեց այն, ինչ պիտի անեին, բայց համառորեն չէին անում չինովնիկները. ծածկեց Ճամբարակ տանող դար ու փոսերը (դարերով կուտակված փոսերը:): Բոլոր նրանք, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ ,,բախտ են ունեցել,, այցելելու Ճամբարակ, ասում են<<էտ էնա, որ ճամփեքը վատն են??>>:
Հետո եկավ գարունը և,օօօօօ հրաշք, ճանապարհը վերանորոգում են,,միթե անցնում են ժամանակները, երբ տուն էինք հասնում այպես,,






 կորցնելով ճանապարհին սրտերը,,






թողնելով ոտնահետքերը,,




Հերոս ենք ոչ միայն նրա համար, որ սահմանին մոտ ենք ապրում, այլ նաև, որ այս քարուքանդ ճանապարհով ելումուտ ենք անում, մի կողմ թողնելով ճանապարհին մնալու վախը. .
Տեսնես մարդիկ Ճամբարակը հիշելու էլ ինչ առիթ կունենան??