2010 թ. աշնանը Հայաստանը վերջապես վավերացրել է ,,Հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ կոնվենցիան,,: Ուռաաաա!!!
Վերջապես պետության քաղաքականության հիմքում կլինի հաշմանդամության հանդեպ սոցիալական և ոչ բժշկական մոտեցումը: Դրան հետևեց ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակների չափերն ըստ աշխատանքային գործունեության կարողության սահմանափակման աստիճանի հաշվարկելու հայեցակարգը և հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը: Հավելյալ տեղեկություններն այստեղ` http://www.mss.am/forum/forum.php?sec=conference&forum_id=-2&topic_id=178 :
Ակամա մի քանի հարց է ծագում.
1.Եթե առաջնորդվելու ենք սոցիալական մոդելով, ապա ինչու է աշխատունակությունը կրկին որոշելու ԲՍՓՀ-ն?2.Միթե սկզբից պետք չեր գոնե ներդնել քվոտաների համակարգը կամ հաշմանդամների զբաղվածության իրավունքը երաշխավորող մեկ այլ համակարգ, 3.Ինչու է այդ հայեցակարգով այդքան ոգևորված ԲՍՓՀ և ոչ թե հաշմանդամները և այդ ոլորտում աշխատող ՀԿ-ները,,,,(գուցե արժեր նախ` պայքարել ԲՍՓՀ-ում ամուր հիմք դրած կոռուպցիայի դեմ)

No comments:
Post a Comment