Friday, January 20, 2012

ԶԱՆԳ ԶԱՆգ ԶԱնգ Զանգ զանգ.....

Սա բոլորովին էլ զանգ չէ, սա ահազանգ է և  սա ,,Զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարները,, իրավական ծրագիրն է, որը իրականացվում է PH international կազմակերպության հայաստանյան գրասենյակի և UNICEF-ի կողմից Հայաստանի 6 քաղաքային համայնքներում: Ծրագիրն ուղղված է օրենքի հետ խնդիրներ ունեցող կամ ,,դժվար դաստիարակվող,, երեխաների իրավական և սոցիալական վերականգնմանը:
 ,,Անչափահաս իրավախախտ,, բառակապակցությունը ինձ համար զավեշտական է և ինձ մոտ առհասարակ շփոթմունք է առաջացնում: Որոնք են այն պատճառները և գործոնները, որոնք երեխային