Friday, January 20, 2012

ԶԱՆԳ ԶԱՆգ ԶԱնգ Զանգ զանգ.....

Սա բոլորովին էլ զանգ չէ, սա ահազանգ է և  սա ,,Զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարները,, իրավական ծրագիրն է, որը իրականացվում է PH international կազմակերպության հայաստանյան գրասենյակի և UNICEF-ի կողմից Հայաստանի 6 քաղաքային համայնքներում: Ծրագիրն ուղղված է օրենքի հետ խնդիրներ ունեցող կամ ,,դժվար դաստիարակվող,, երեխաների իրավական և սոցիալական վերականգնմանը:
 ,,Անչափահաս իրավախախտ,, բառակապակցությունը ինձ համար զավեշտական է և ինձ մոտ առհասարակ շփոթմունք է առաջացնում: Որոնք են այն պատճառները և գործոնները, որոնք երեխային
դրդում են հակասոցիալական վարքագծի? Արդյոք այդ արարքի կատարման հիմքը միայն սոցիալական պատճառներն են? Եթե այդպես է, ապա ինչու են հանցանքների գնում բարեկեցիկ ընտանիքների երեխաներ, կամ ինչու բոլոր սոցիալապես անապահովները չեն հանցագործ?Ինչպես է պետք տարանջատել ընտանիքի, դպրոցի, ոստիկանության և հասարակության դերերը? Իսկ գուցե տարանջատել էլ բոլորովին պետք չէ?! Այսօր մեզնանից
յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է հարցնի, թե ինչ է անում, որպեսզի բարելավի տվյալ իրավիճակը և դառնա մասնիկ պայքարի, որը մղվում է առողջ հասարակության հասնելու համար: Հարգելի ծնողներ, ահռելի է ձեր դերը ձեր իսկ երեխայի դաստիարակության հարցում: Սկսե՛ք դա ամենապարզ գործողությունից՝ լսեք ձեր երեխային: Միգուցե հենց ձեր չլսելու ունակությունն է նրանց սխալ քայլերի դրդում?!



Պայքարի առաջին աստիճանը թերևս անտարբերության հաղթահարումն է: Կգա արդյոք մի օր, երբ կդադարենք անտարբեր անցնել երեխայի կողքով, անկախ նրանից, թե դա ում երեխան է?



No comments:

Post a Comment