Հայաստանի Հանրապետությունում գործում են 3000-ից ավել հասարակական կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում տարբեր սոցիալապես խոցելի խմբերին: Հիմնականում ծրագրերն իրականացվում են միջազգային դոնորների աջակցությամբ,և ,ցավոք,դրանց ճնշող մեծամասնությունն ավարտվում է ֆինանսավորման դադարեցումից անմիջապես հետո: Կառավարությունը ինչպես միշտ ասում է որ ,,փող չկա,,
իսկ ՀԿ-ները շարունակում են որոնել ֆինանսական նոր աղբյուրներ`
ընկնելով
միջազգային դոնորների դռները:Իրականում ծրագրերի (հիմնականում սոցիալական) շարունակականությունը հնարավոր է ապահովել նաև համայնքային մակարդակում: Ահա այդ ճանապարհով է գնացել ՀԿ-ն, ,,Բաց հասարակության ինստիտուտներ-Հայաստան,,-ի կողմից ֆինանսավորված ,,Տեղական խնդիրների համատեղ լուծում,, ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը ցույց տվեց, որ Տեղական ինքնակառավարման մարմինները բաց են համագործակցության համար և պատրաստ են ՀԿ-ների հետ քննարկել ծրագրերի կայունյության տարբերակները: Որպես վերջինիս ապացույց ուրախությամբ փաստում եմ, որ ,,Աստղացոլք,, ՀԿ-ն Ճամբարակի քաղաքապետարանից հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման համար արդեն իսկ ստացել է 1.2 մլն դրամ: Սակայն ավելի սերտ համագործակցության համար անհրաժեշտ է գործադրել ավելի շատ ջանքեր: Մասնավորապես` ներգրավել ՏԻՄ-ը ծրագրերի նախագծման փուլում, ապահովել սեփական գործունեության թափանցիկությունը և սովորել մոբիլիզացնել շահառուներին: Դրանք են այն ոսկե կանոններից մի քանիսը, որոնք յուրաքանչյուր ՀԿ պետք է գործածի:

No comments:
Post a Comment