Sunday, April 13, 2014

Մշակութային ծրագիր Ճամբարակի Երեխայի զարգացման համայնքային կենտրոնում:

Ցանկանում եմ պատմել  ,,Աստղացոլք,, ՀԿ-ի կոմից իրականացվող մեկ հետաքրքիր ծրագրի մասին:

Խոսքը ,,Մոլոկանների մշակույթի պահպանության,, միկրոծրագրի մասին է, որը մենք իրականացնում ենք CDPF-ի ֆինանսավորմամբ:

Այն ունիկալ է այն առումով, որ նմանատիպ ծրագիր առաջին անգամ է  Գեղարքունիքում իրականացվում և մենք ուրախ ենք, որ դարձել  ենք այդ ծրագրի մասնակից:

Ծրագրի շրջանակներում համայնքի  շուրջ 45 պատանի աղջիկների  համար կազմակերպվել է խաչերով ասեղնագործության յուրահատուկ մեթոդի  6 ամսյա դասընթաց:  Ընթացքում է հին ռուսական ասեղնագործի սխեմաների  կատալոգի խմբագրման գործընթացը:

Նույն ժամանակահատվածում Կենտրոն հաճախող երեքաների կողմից հավաքվել են  պատմական արժեք ներկայացնող 54  իրեր՝ սամովարներ և թեյնիկներ, ձեռագործ սփրոցներ և ասեղնագործ սրբիչներ, բուրդ գզելու սանր և ճախարակ: Իրերը ցուցադրվում են Ճամբարակի Բորյանների անվան տուն-թանգարանի ցուցասրահում, որի դռները բաց են հետքրքրասեր անձանց համար:

,,Երանի այս խմբակը երբեք չավարտվի,, - ասած խմբակ հաճախող Կարինեն:
,,Իսկ կլինի՞, որ մայրիկս էլ խմբակ հաճախի,,- հույսը աջթերում ասացծ Նանեն:

Այժմ ,,Աստղացոլք,, ՀԿ-ն միջոցներ է ձեռնարկում ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով:






No comments:

Post a Comment