Արթուրը մոտ հաշմանդամությունը արտահայտվել է 7 տարեկան հասակում: Արդեն 11 տարի է` ինչ նա դուրս չի եկել մոր <<գերիշխանությունից>>: Վերջինիս վառ ապացույցներից է այս դեպքը.
վերջերս <<Աստղացոլքը>> համակարգչային դասընթացներ էր կազմակերպել մինչև 16 տարեկան երեխաների համար: Որպես կազմակերպության շահառուի` տեղեկացրեցինք նաև Արթուրին: Երեխան շատ ուրախ ձայնով համաձայնեց գալ: Նա արդեն ընդգրկված էր դասընրացի մասնակիցների ցուցակում: Չանցած 2 ժամ` զանգահարում է նրա մայրիկը և շատ հստակ պատասխանում.<<Արթուրիկը չի ուզում գալ դասընթացին>>:
Նույնիսկ, երբ Արթուրին դիմում ես ուղիղ խոսքով, հարցին անմիջապես պատասխանում է մայր: Այստեղից հարց է առաջանում.ինչու չի կարող է արդեն չափահաս տղան իր ուրույն, ինքնուրույն կյանքը կառուցել,առանց մոր ուղիղ թելադրանքի:

Այո, երբեմն ավելի շատ աշխատանք է պետ տանել հատուկ կարիք ունեցող երեխայի ծնողի, քան երեխայի հետ.....ծնողն է, որ երեխայի մեջ ձևավորում է բարդույթները և սահմանափակում երեխայի անկախությունը...սա հենց այդ դեպքերից է...
ReplyDelete